Ինչպե՞ս պատրաստել ֆրանսիական թխվածք՝ խնձորով

Ցանկանու՞մ եք համեղ խնձորով թխվածք պատրաստել։ Այդ դեպքում շաքարավազե խմորով թարթ պատրաստեք՝ ըստ ստորև նշված բաղադրատոմսի։ Այս ֆրանսիական խնձորով թխվածքը շատ քաղցր չէ և բավականին համեղ է։

Խնձորե թարթը կարելի է մատուցել կրեմի, ինչպես նաև սերուցքային պաղպաղակի հետ։ Այն պատրաստելու համար 2 ժամ անհրաժեշտ կլինի։

Խմորը պատրաստելու համար հարկավոր է՝

225գ․ ալյուր,

125գ․սերուցքային կարագ,

1 հավկիթ,

50գ․ շաքարավազ,

1 տուփ վանիլե շաքար,

2 ճ/գ կրեմ-ֆրեշ,

մեկ պտղունց աղ։

Միջուկ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

150գ․կրեմ-ֆրեշ,

700գ․խնձոր,

50գ․ ծիրանի կոնֆիտյուր։

Ալյուրով, փափկեցված կարագով, շաքարավազով, հավկիթով և կրեմ-ֆրեշով ոչ շատ կլոր խմոր պատրաստել։ Այն գնդի վերածել և կես ժամ պահել սառնարանում։

Մաքրած խնձորները կտրատել բարակ շերտերով, իսկ թարթը թխելու համար նախատեսված տարային սերուցքային կարագ քսել, ջեռոցը տաքացնել 180 աստիճան ջերմությամբ։

Խմորը դնել տարայում՝ «դարսեր» ձևավորելով։

Բարակ շերտով քսել կրեմ-ֆրեշը։ Դրա վրա շարել խնձորները։

Եփել 180 աստիճան ջերմաստիճանի ներքո, 40-45 րոպե։

Տաք թարթին ջեմ քսել։ Կարող եք մատուցել տաք կամ սառը՝ թեյի կամ սուրճի հետ։

Նշենք, որ կրեմ-ֆրեշի փոխարեն կարելի է օգտագործել խիտ թթվասեր կամ յուղային փափուկ կաթնաշոռ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!