Ինչպե՞ս մաքրել տապական․ ընդամենը մի քանի բաղադրիչ, և Ձեր տապական նոր տեսք կունենա

Երբեմն տարիներ շարունակ գործածած տապական պարզապես ափսոսում ենք մի կողմ նետել։ Բայց ի՞նչ անել, եթե տարիների ընթացքում խոհանոցում այդ կարևոր պարագան սևացել է։ Պետք չէ հուսահատվել, որովհետև որոշ բաղադրատոմսեր, օգնում են ճերմակեցնել սպասքը և պիտանի դարձնում օգտագործման համար։

Ահա, թե ինչ պետք է անել՝ հետևելով դրանցից մեկին։

Փոքրիկ տարայում լցրեք 0․5 բաժակ սոդա։ Դրան հավելեք 1 թ/գ սպասք լվանալու հեղուկ։ Լցրեք 2 ճ/գ 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդ։

Այդ ամենը խառնեք՝ դարձնելով միատարր զանգված։

Խառնուրդը քսեք տապակայի աղտոտված հատվածին և այդպես թողեք մի քանի րոպե։

Վերցրե՛ք կոշտ սպունգը և հեռացրեք տապակայից կողտը, որը դյուրությամբ կպոկվի։

Սովորական ձևով լվացե՛ք տապական։

Այժմ հաճույքով կարող եք դրանով Ձեր սիրելի ճաշատեսակները պատրաստել։

Понравилась статья? Поделиться с друзьями: