Ինչպե՞ս մաքրել տապական․ երկու միջոց, որոնց մասին դուք չգիտեիք

Տապական խոհանոցում ամենաաղտոտվող և դժվարությամբ մաքրվող իրն է։ Յուղի կաթիլները սառչում են դրա վրա, և սովորական մաքրող միջոցներով այն նախկին տեսքին վերադարձնելը բավականին դժվար է լինում։

Առաջարկում ենք փորձված ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն փայլեցնել տապական։

Սոդա և թթվածնի պերօքսիդ։ Այս երկու բաղադրիչների շնորհիվ Ձեր տապական կփայլի՝ ինչպես նորը։ Միախառնե՛ք սոդան և ջրածնի պերօքսիդը՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Ստացված խառնուրդը լցրեք տապակայի վրա։ Այդպես թողե՛ք մինչև չորանալը՝ 15 րոպե։

Սպասք լավանալու համար նախատեսված սպունգով մաքրե՛ք խառնուրդը՝ կեղտի հետ միասին այն հեռացնելով տապակայից։ Լվացե՛ք այն և վայելե՛ք արդյունքը։

Օճառ և սոդա։ Այս մաքրող միջոցը բաղկացած է 100գ․ տնտեսական օճառից, 100 մ/լ եռացրած ջրից, 75գ․ սոդայից։

Օճառն անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել ջուր, հարիչով հարել այնքան՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Սոդա լցնել և ևս մեկ անգամ լավ խառնել։ Մաքրող միջոցը պատրաստ է։

Ստացված զանգվածով կարելի է մաքրել ոչ միայն  տապակաները, սպասքը, այլև սալիկները, գազօջախը՝ ամեն ինչ։ Այն կարելի է պահել փակվող տարայում՝ մինչև հաջորդ անգամ օգտագործելը։

Понравилась статья? Поделиться с друзьями: