Ինչպե՞ս են փոխվել ամենահայտնի երկվորյակ աստղերը

Երկվորյակները հաճախ շոու բիզնեսում հաջողություններ են գրանցում։ Նրանք ուշադրություն են գրավում և հիանալի սյուժեների հնարավորություն ընձեռում։ Այս երկվորյակներին ճանաչում են բոլորը։ Տեսնենք, թե ինչպեսին են նրանք այժմ։

Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն

Նրանք տարիներ շարունակ ամենահայտնի երիտասարդ դերասանուհիներն էին։ Քույրերի մասնակցությամբ ֆիլմերը հաճույքով են դիտել և՛ մեծերը, և՛ փոքրերը։

17 տարեկանում աղջիկները հիմնեցին իրենց պրոդյուսերական ընկերությունը։ Հետո նրանք թողարկեցին հագուստի, կոշիկի և պայուսակի իրենց հավաքածուն։ Այժմ նրանք հաջողակ մոդելյորներ են և աշխարհի ամենահարուստ կանանց շարքում են ներառված։

Փիթեր և Դևիդ Փոլ

Եղբայրները հանրաճանաչ են դարձել «Դայակները» ֆիլմից հետո։ Դա նրանց ամենահաջողված ֆիլմն էր՝ չնայած որ մի քանի կինոնկարում ևս նկարահանվել են։ Այդ ֆիլմերը ձախողվեցին, և նրանց դերասանական կարիերան ավարտվեց։

Բիլլ և Թոմ Քաուլիթց

Լեյպցիգից եղբայրները հայտնի դարձան յուրօրինակ ոճի և ձայնի շնորհիվ։ Նրանք 10 ալբոմ են ձայնագրել և միլիոնավոր երկրպագուներ ունեն։

Ջեյմս և Օլիվեր Ֆելփս

Հարի Փոթերի մասին ֆիլմից հանրաճանաչ դարձած եղբայրները շատերի սիրելին են դարձել։ 2013-ին նրանք մասնակցել են «Համլետ» դրամայի բեմականացմանը։ Եղբայրները մարմնավորել են Ռոզենկրանցին և Գիլդեսնթերնին։ Դրան հաջորդել է «Դենին և մարդկային կենդանաբանական այգին» ֆիլմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: