Սարգիս Վարդանյանը մեր այն ժամկետային զինծառայողներից է, ում ծառայության շրջանը համընկել է արցախյան վերջին չարաբաստիկ պատերազմի հետ։
Սարգիսն այն հայորդիներից է, ով կյանքի մեծ մասն ապրել է հայրենիքից դուրս՝ մասնավորապես Ռուսաստանում, սակայն Հայաստան է վերադարձել՝ պարտքը հայրենիքին տալու համար։
Սարգիսը ծառայել է արցախյան տարբեր զորամասերում, պատերազմի ժամանակ եղել է մարտերի թեժ կետերում, ընկերների հետ հաղթահարել է մեծ դժվարություններ։
Նախօրեին Սարգիսը բոլորել է ծննդյան քսան տարին։ Զինծառայող ընկերները որոշել են Սարգսին անակնկալ մատուցել։ Դիրքերում գտնվող ընկերոջը նրանք տարել են վառվող մոմերով հոբելյանական տորթ՝ ուրախացնելով նրան։
Այդ գեղեցիկ, հիշարժան ու անմոռանալի պահն արձանագրել և իր սոցհարթակում է տեղադրել Արմեն Պողոսյանը։ Միանալով հնչած բոլոր շնորհավորանքներին՝ Սարգսին ու մյուս զինծառայողներին բարի ու խաղաղ ծառայություն մաղթենք առաջիկա ամիսներին և բարեհաջող վերադարձ ցանկանանք։
Սարգիս Վարդանյանի ծննդյան հաճելի անակնկալը ներկայացնող տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։