Ինչպե՞ս բարձրացնել տրամադրությունը․ մի քանի խորհուրդ

Եղանակին համահունչ մեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում և տատանվում։ Օրինակ՝ անձրևոտ եղանակը մեխանխոլիայի և ընկճախտի պատճառ կարող է դառնալ։ Այդպիսի տրամադրության դեմ պետք է պայքարել։

Լոգանք ընդունեք։ Ջուրը բառացիորեն կլվանա վատ տրամադրությունը։ Շատերն են նկատել լոգանքի բուժիչ հատկությունը։

Մի փոքր զբոսնեք։ Թարմ օդում զբոսանքը կարող է բարձրացնել տրամադրությունը։ Իսկ եթե փայլում է արեգակը և ցուրտ եղանակ է, տրամադրությունը վայրկենաբար կբարձրանա։

Պարե՛ք։ Միացրեք սիրելի երաժշտությունը և շարժվեք դրան համապատասխան։

Պատրաստե՛ք կակաո, սուրճ կամ կանաչ թեյ։ Այդ ըմպելիքները թարմացնող հատկություն ունեն, ինչը բարելավում է ինքնազգացողությունը։

Խաղացե՛ք ընտանի կենդանիների հետ։ Դուք չեք էլ նկատի, թե ինչպես Ձեր տրամադրությունը կփոխվի։

Երաժշտություն լսեք։ Սիրելի երաժշտությունը Ձեզ կօգնի թուլանալ, և ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես փոխվեց Ձեր մտքերի հունը։

Ծիծաղե՛ք։ Հայտնի է, որ ծիծաղը երկարաձգում է կյանքը և բարելավում առողջությունը։ Ուստի, կարող եք ծիծաղի երեկո կազմակերպել, օրինակ՝ համացանցով զվարճալի տեսանյութեր դիտեք։

Կատարե՛ք Ձեր ցանկությունները։ Ուրախացրե՛ք Ձեզ այնպիսի բանով, ինչի մասին վաղուց երազել էիք։

Վայելե՛ք բնությունը։ Եթե անգամ զբոսայգի գնալու հնարավորություն չունեք, բնությամբ կարող եք հիանալ պատուհանից դուրս նայելով կամ գեղեցիկ լուսանկարներ դիտելով։

Սկսե՛ք ուրախալի օրերի օրագիր պահել։ Գրառե՛ք Ձեր կյանքի պահերը, որոնք Ձեզ հաճելիորեն զարմացրել կամ ծիծաղեցրել են։

Սպորտով զբաղվեք։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում օրգանիզմում բարձրանում է ուրախության հորմոնների՝ էնդորֆինի և սերոտոնինի արտադրությունը։

Համեղ կերակրատեսակ պատրաստեք։

Գրկախառնվե՛ք։ Գրկե՛ք սիրելիին կամ հարազատներից ու ընկերներից որևէ մեկին։

Շատ քնե՛ք։ Դուք կարթնանանք միանգամայն այլ տրամադրությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: