Ինչու է Հրաչուհի Ութմազյանը հուզվել եթերում.թեման Կորոնավիրուսն էր. տեսանյութ

Հանրային հեռուստաընկերության Կապրենք կտեսնենք հաղորդման շրջանակներում ուղիղ եթերում մի քանի հայ հայտնիներ իրենց հորդորն էին ուղղում հեռուստադիտողին ՝ դիմակ կրելու և կյանքեր փրկելու համատեքստում:

Հյուրերի շարքում էր նաև տաղանդավոր դերասան և ասմունքող ՝ Արթուր Ութմազյանի դուստրը ՝Հրաչուհի Ութմազյանը: Նա դիմելով հեռուսատդիտողին նշեց, որ բոլորի համար էլ դժվար են անցնում այս օրերը, շատերը ձախողեցին իրենց բիզնես-պլանները, որոշները չեն կարող արտասահման մեկնել ուսումը շարունակելու:

Հրաչուհի նշել է , որ իրենց համար ևս օրերը հեշտ չեն, նա պատմեց , որ ուղիղ երեք ամիս չի մոտեցել ծնողներին և հորաքրոջը: Հրաչուհին չկարողացավ զսպել հուզմունքը , երբ հիշեց, որ իր մայրիկի ծննդյան օրն ինքն անկարող էր մոտենալ , գրկել ու համբուրել, բայց երբեք հնարավոր չէ կարծել , որ Հրաչուհին իր մորը սիրում է ավելի քիչ, միանգամայն հակառակը:

Դիմակն արդեն բոլորի կյանքի պարտադիր պայմանն է և չմոտենալ ու չհամբուրելը այս օրերին սիրո ամենամեծ ապացույցն է , նշել է Հրաչուհի Ութմազյանը: Վերջում նա խնդրել է հետևել բոլոր -բոլոր կանոններին, քանզի միայն դրանով է հնարավոր ապացուցել, թե ինչքան եք սիրում Ձեր հարազատին:

Կապրենք կտեսնենք

Հրաչուհի Ութմազյանն անկեղծացել է #ԿապրենքԿտեսնենք հաղորդման ընթացքում։ #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Опубликовано Առաջին ալիք Вторник, 9 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!