Ինչու՞ է արքայադուստր Հայան փախել Դուբայի շեյխից․ իսկապե՞ս նրա կյանքը հեքիաթի էր նման

«Հասարակ մահկանացուին» երբեմն թվում է, թե արաբ արքայադուստրերի կյանքն արևելյան հեքիաթ է։ Նրանք ապրում են պալատում, ամուսինը միլիարդատեր է, աշխատել հարկավոր չէ, տնային գործերով աղախիններն են զբաղվում, ապրի՛ր և ուրախացիր՝ իսկապես որ, հեքիաթ է։ Սակայն վերջրես աշխարհը ցնցել է արքայադուստր Հայայի փախուստը պալատից։ Նա շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ էլ Մաքթումի կինն է։ Կինը վերցրել է 40 մլն դոլարը և երեխաների հետ միասին ապաստան ստացել Գերմանիայում։

Մուհամեդ բեն Ռաշիդ էլ Մաքթումը ԱՄԷ-ի և Դուբայի վարչապետն է՝ մարդ, որն աշխարհում փոքր կշիռ չունի։ Նա 6 կամ 7 կնոջից բաղկացած հարեմ ունի։ Արքայադուստր Հայան նրա կանանցից մեկն էր՝ ոչ առաջինը, սակայն ամենաակտիվը։

Նրանց միջև ամուսնությունը կնքվել է 15 տարի առաջ, բայց զույգն այդպես էլ չի կարողացել ընդհանուր լեզու գտնել։ Չնայած որ արքայադուստրը երկու երեխա է լույս աշխարհ բերել՝ աղջիկ և տղա, շեյխի պալատում նա իրեն անվտանգ չի զգացել։

Բանն այն է, որ շեյխ Մուհամեդը հայտնի է իր պոռթկուն բնույթով և իշխող բնավորությամբ։ Նա ավագ դուստրեր ունի, ովքեր բազմիցս փորձել են փախչել հորից, բայց դրա փոխարեն հոր ջանքերով հայտնվել են հոգեբուժարանում։

Շշուկներ են պտտվում նաև, որ ամուսնու խստությունից բացի, արքայադուստր Հայան չի ցանկացել համակերպվել ամբողջ կյանքում հիջաբ կրելու, ամուսնուն ծառայելու և երեխաներ լույս աշխարհ բերելու մտքի հետ և որոշել է բուդդայականություն ընդունել։

40 մլն դոլարն արքայադուստրն օգտագործում է իր և երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ այդ ընթացքում շեյխի Instagram-յան էջում, որը հայտնի է նաև որպես պոետ, նոր բանաստեղծություն է հայտնվել։ Դրանում ասվում է այն մասին, որ «նա» դավաճանել է իրեն և մահացել իր համար։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայայի մասին է, որի հետ ամուսնալուծությունը սարերի հետևում չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: