Ինչի՞ մասին կարող է պատմել մարդու ձեռքի ափը

Հին լեգենդներում ասվում է, որ մարդկանց ճակատագիրը դրոշմված է նրա ձեռքի ափին։ Ձեռքի ափերի, դրանց ձևի, գծերի մասին գիտելիքները կոչվում են հիրոմանտիա։

Մարդու բնավորությանը, առանձնահատկություններին ծանոթանալու համար կարելի է միայն նայել նրա ձեռքերի ափերին։

Նախ, պետք է ուսումնասիրել երկու ձեռքերի ափերը։ Իմացե՛ք, թե Ձեր զրուցակցի որ ձեռքն է առավել ակտիվ։ Ակտիվ ձեռքը ցույց է տալիս մեր ներկան։

Դրանում նաև երևում է հասարակությունում մեր վարքագծի մոդելը։ Պասիվ ձեռքում մենք տեսնում ենք այն, ինչ ունենք ի ծնե, մեր ներքին ապրումներն ու հույզերը։

Օրինակ՝ եթե մարդն ունի քառակուսի ձեռքի ափ, մատերի համապատասխան չափ, իսկ մաշկը պինդ է ու կոպիտ, ապա այդպիսի մարդիկ պրակտիկ են, ազնիվ և ինքնավստահ, չեն վախենում ֆիզիկական աշխատանքից, ընկերասեր են, պաշտում են բնությունը։ Նրանց հատուկ չէ երազելը և երկնքում սավառնելը։ Նրանց հետ շփումը դյուրին է։

Եթե ձեր բարեկամի կամ գործընկերոջ ձեռքի ափը երկարավուն է, մատերը՝ կարճ, ապա այդպիսի մարդիկ լի են էներգիայով, ունեն զարգացած ինտուիցիա, հաճախ ռիսկի են դիմում, իրենց էնտուզիազմով վարակում մյուսներին։

Քառակուսի ձեռքի ափ և երկար մատեր ունեցողները սովորաբար ունեն ճկուն միտք, պրակտիկ են և կարող են իրենց գտնել արվեստում։ Նրանք հավակնոտ են, հուզական, բայց նաև սավառնում են երկնքում։

Եթե ճանաչում եք այնպիսի մեկին, որի ձեռքի ափը աչք է շոյում  և երկար է՝ երկարավուն մատերով, մաշկը նուրբ է և հաճելի, ապա նրանց նեղացնելը դյուրին է։ Բացի այդ, նրանք նաև հաճախ են հուզվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: