Ինչեր ասես, որ չտեսավ, այս դահլիճը վերջին տարիներին… քաղաքապետ պետք է ընտրվեր, բայց․․․ավագանու անդամը մանրամասներ է ներկայացրել

Այսօր Երևանի քաղաքապետարանում ավագանին պետք է քաղաքապետ ընտրեր, սակայն ընտրությունը չի ստացվել և չի ստացվել այն պատճառով , որը մանրամասնորեն նկարագրում է ավագանի Իզաբելլա Աբգարյանը։

Նա նշում է՝ Երևան քաղաքը մեկ ոտքից կաղ է, ապա մանրամասնում, թե ինչու է այդպես կարծում․ քաղաքը ղեկավարվում է քաղաքապետի և ավագանու շնորհիվ։

Իսկ այս պահին քաղաքապետ չկա, մնաց ավագանին։ Ապրիլի տասնմեկին ըստ օրենքի ավագանու կողմից պետք է ընտրվեր քաղաքապետ, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Իմ քայլը չի առաջադրել թեկնածու և չի ներկայացել նիստին։ Ավագանու անդամը հավելում է՝ արտահերթ նիստն անցել է դատարկ դահլիճում: Ինչեր ասես, որ չի տեսել այդ դահլիճը վերջին տարիներին ..․

Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ ընտրություններին չմասնակցած, երևանցիների քվեն չստացած մեկն իրեն իրավունք է վերապահել և նստել է քաղաքապետի աթոռին և ստանձնել նրա դերը: Բայց այս ամենը, կարծես, չի հուզում ոչ ոքի։

Թե ինչ կլինի առաջիկայում և թե որքան կխափանվեն ընտրությունները, դեռևս հայտնի չէ։ Մանրամասներն առաջաիկայում։ Հաջողություններ ենք մաղթում մայրաքաղաքի ղեկավարման գործում։

Понравилась статья? Поделиться с друзьями: