Իննա Խոջամիրյանը ներկայացրել է INSOMNIA ներքնազգեստի բրենդի նոր ապրանքները

Սերիալային դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր բիզնես է սկսել։ Իննան ներկայացնում է ներքնազգեստներ,որոնց մոդելավորման մեջ նա իր մասը ունի։ Ներքնազգեստների գովազդը բավականին աղմուկ է բարձրացրել,որովհետև դրանք ներկայացնում է մոդել,դերասանուհի՝ Վիկտորիա Սահակյանը,որը հաճախ է ներկայանում անկեղծ կերպարներով։

Իննա Խոջամիրյան

Ինչ վերաբերում է Իննա Խոջամիրյանին,ապա նա նշել է,որ դեռևս խուսափում է ներքնազգեստ կրել և լուսանկարահանվել։ Ասում է,որ գուցե հետագայում,երբ ազատվի իր ներքին վախերից՝անի այդ քայլը։ Իննան շատ լավ հասկանում է,որ հայ հանդիսատեսի մեծ մասը,դեռևս պատրաստ չի նման ֆոտոշարքերի,թեև նկատելի է,որ որոշակի կապանքներ կոտրվում են և հայ հայտնիներն ավելի համարձակ են դառնում։

Իննա Խոջամիրյան

Դերասանուհին նաև նշել է, որ ի սկզբանե վախեր է ունեցել նաև այս բիզնեսը սկսելու համար,քանի որ մենք հայերս,շատ ենք սիրում քննադատել։ Իննա Խոջամիրյանը վերջին շրջանում հեռուստատեսային զբաղվածություն չունի, քանի որ ընդհատվել են Երկուսով սերիալի նկարահանումները,և այդ պատճառով նա և Վահե Զիրոյանը նոր յութուբյան նախագիծ են սկսել,որտեղ փորձում են բացահայտել Հայաստանի հետաքրքիր վայրերը։

Իննա Խոջամիրյան

Իննայի և Վահեին վերագրվում է սիրավեպ,որը նրանք ոչ հերքում են և ոչ հաստատում են,սակայն հաճախ միասին լուսանկարներ են հրապարակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: