Իմ տանն էլ կա Ռիտա Սարգսյանին նվիրված անկյուն. Ավետն ու Նազենին` Ռիտա Սարգսյանի գերեզմшնատանը

Օրերս Ավետ Բարսեղյանը Նազենի Հովհաննիսյանի հաղորդման հյուրն էր։ Նշենք, որ Նազենին և Ավետը չափազանց մտերիմ ընկերներ են։ Եվ հաղորդումը բավականին անկեղծ է ստացվել։

Հաղորդման շրջանակներում նրանք այցելել են գերեզմանատուն։ Ավետը իր խոսքում նշել է, որ գերեզմանատան ճանապարհը տխուր է, այնտեղ կա լաց, բայց և հավելել է, որ այդ լացը տարբերվում է մյուս տեսակի լացերից, այդ լացը ապրեցնող է։

Նրանք այցելեցին Ռիտա Սարգսյանի գերեզմանատուն։ Ավետը նշում էր, որ դա գերեզմանատուն չէ, դա Ռիտա Սարգսյանի այգին է, հանգստյան այգին, իր նման գեղեցիկ, հմայիչ այգին։ Ավետ Բարսեղյանը նաև հավելել է, որ իր տանն ունի Ռիտա Սարգսյանին նվիրված անկյուն։

Խոսել է նաև պատերազմի հազարվոր զոհերից, ապա հավելել, որ երբ որդեկորույս մայրը ուժ է գտնում իր մեջ և նոր կյանք տալիս, մենք ինչպես կարող ենք ուժ չգտնել։

Այս մասին մանրամասն դիտեք ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: