Իմ միակ սեր.․․Ներիր ինձ, ես քեզ դավաճանեցի, բայց դու ինձ․․․ Անահիտ Մուտաֆյան

Անահիտ Մուտաֆյանն սիրահարված է իր աշխատանքին։ Մեկ անգամ չէ, որ դերասանուհին խոսել է թատրոնի աշխատանքից և հայտնել՝ թատրոնում ինքը տանն է։

Նա սիրում է թատրոնը և մարտի քսանյոթին ուղղակի չէր կարող օրն անտարբեր ավարտել և չհիշել, սրտի խոսքը չասել մասնագիտական տոնի առիթով։

Նա գրել է՝ իր կանքի միակ սերը հենց թատրոնն է։ «Իմ տխրություն, ուրախություն, սեր և թշնամի, հզորություն և թուլություն, իմ միակ սեր… Իմ կյանք, կենսակերպ, էություն, օդ և ջուր… Շնորհավոր տոնդ, թատրոն…

Ներիր ինձ, քեզ դավաճանեցի, բայց դու ինձ մղեցիր այդ քայլին, չէ, դու չէ, քո անվան տակ թաքնվողները, քո անունից հանդես եկողները, քեզ կոտրեցին իմ ներսում, քեզ սպանեցին ներսումս, բայց միևնույն է իմն ես, չեմ կարող չսիրել քեզ․

դա նույնը կլինի, որ չսիրեմ հայրենիքս, քանի որ ղեկավարները լավը չեն։ Դու իմն ես, իմամբողջությունը, էությունը և կենսարկերպը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: