Իմ բիձուկ, պապիկ Սարդուր, իմ տան տղամարդ, մեկ-մեկ ինձ թվում է երեխան ես եմ, ծնողը՝ դու․․․ Մենուայի որդու մասին

Հերոս Մենուան մնաց բոլորիս հիշողությունների մեջ։ Նա կենդանի է և ապրում է մեր հայրենիքի յուրաքանչյուր անկայունում՝ լեռներում, սարերում, ձորերում։

Նա իր ընկերների հետ հսկում են հայրենիքի սահմաններն արդեն երկնքից։ Մենուան ապրում է նաև իր զավակների մեջ ու ամեն վայրկյան նրանց կյանքում է։

Մենուայի կինը՝ Թամարան, համացանցային իր հարթակում հաճախ է կիսվում երեխաների մասնակցությամբ դրվագներով, կադրերով և հաճախ պատմում նրանց մասին։ Թամարան իր գրառումներում մշտապես հիշատակում է հերոս ամուսնուն և նրա մասին խոսում ներկա ժամանակով։

Այս անգամ Թամարան հանրայնացրել է որդու հետ համատեղ լուսանկար և մի փոքր պատմել նրա մասին, տղայական բնավորության մասին։ Այդ տողերում կա նաև մայրական մեծ հպարտություն։ Մենուայի կինը մասնավորապես գրել է․ «Իմ բիձուկ, պապիկ Սարդուր, իմ խելացի ու տաղանդաշատ տղա:

Ոնց էսքան շուտ մեծացար դու, իմ տան տղամարդ, մեկ-մեկ ինձ թվում է երեխան ես եմ, ծնողը դու, իմ փնթփնթան ու ուրախ լուսավոր տղա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: