Իմ անգին մայրաքաղաք Երևան, տոնդ շնորհավո՜ր․ Հայկ Թորոյան

Երբեմն մարդիկ չեն գնահատում ու չեն սիրում այն, ինչի արժեքն անգին է, քանզի նրանք չգիտեն, թե դա ինչ է, գիտեն, թե դա հավերժ է կամ էլ, թե պարզապես ոչինչ է. լինի դա սեփական առողջություն, լինի դա իր սիրած էակը, լինի դա իր սեփական տունը կամ սեփական հայրենիքը…

Սիրե՛ք այն, ինչը չեք տեսնում, կամ չեք նկատում, դե տեսնելով բոլորն են սիրում. սիրո երկու տեսակ կա, կենսաբանական, և հոգևոր, սիրեք հոգով՝ դա հավերժ է: Հաճախ հրաժարվեք կարճատև սիրուց և վայելեք երկարատև սերն ու հարգանքը։

Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ իմ Երևանը, իմ անգին մայրաքաղաք Երևանը,  տոնդ շնորհավո՜ր Երևանս, Երևանս, Երևանս…
Իսկ այսօր ամբողջովին պատահական Երևանս անակնկալ ունի։ ՀԴՄ-ները չմոռանաք, որ Երևանս ավելի գեղեցկանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: