Իմ աղջիկ․․․ Ռազմիկ Ամյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Շատերի կողմից և սիրված երգիչ Ռազմիկ Ամյանը գեղեցիկ երգի պրեմիերայով  է հանդես եկել։ Նա վերջին շրջանում ակտիվ է և նոր ստեղծագործությունները ներկայացնում է մեկը մյուսի ետևից։

Ռազմիկն այս շրջանում գտնվում է Հայասատանում։ Եվ ահա երգիչը ներկայացրել է իր նոր երգը։ Այն Ռազմիկը նվիրել է դուստրերին։ Երգն այդպես էլ կոչվում է՝ Իմ աղջիկ։

Ուշագրավ է, որ երգի բառերը հեղինակել է հենց ինքը՝ Ռազմիկը։ Իսկ երաժշտությունը պատկանում է Ազատ Հակոբյանին։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Ռազմիկ Ամյանը երկու որդիների հայր է և դուստր չունի, սակայն իր զգացմունքային կատարումը նվիրել է բոլոր դուստրերի հայրերին,

քանզի երգիչը կարողացել է զգալ հայրական այդ նվիրական զգացողությունները և անկեղծ կատարում նվիրել դուստրերին և նրանց հայրերին։

Ռազմիկ Ամյանի նոր երգը կարող եք վայելել ստորև բերված տեսանյութում։ Շնորհավորում ենք երգչին նոր երգի կապակցությամբ և հաջողություն մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: