Ի՞նչ պատասխանեց Ալեն Սիմոնյանը ադրբեջանցիների կողմից Արցախի դրոշը ջնջելու վերաբերյալ հարցին

Ալեն Սիմոնյանը օրն անցկացրել է Գյումրիում։ Այնտեղ նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Առանցքային հարցերից մեկը եղել է մեծ աղմուկ բարձրացրած այն տեսանյութը, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորները ինչպես են դանակով մաքրում ավտոբուսի վրայի դաջած արցախյան դրոշը։

Հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցում եղել են երեխաներ։ Լրագրողը Սիմոնյանի հետ զրույցում անդրադարձել է վերոնշյալ դեպքին։

ԱԺ նախագահը նշել է՝ որևէ մեկին երբեք չի հաջողվելու ջնջել Արցախի, Հայաստանի դրոշը կամ զինանշանը։ Իսկ երբ լրագրողը պնդել է, որ դեպքն արդեն եղել է, Սիմոնյանը պատասխանել է՝ դա և նմանատիպ գործողությունները մանրուքներ են, որոնք միտված են ազդելու մարդկանց տրամադրություններին։

Դրանք փորձեր են հանրությանը նյարդայնացնելու, ազդելու նրանց հույզերի վրա, այնուհետև կրկնել է՝ որևէ մեկի մոտ երբեք չի ստացվելու ջնջել Հայաստանի, Արցախի դրոշը կամ զինանշանը։

Ադրբեջանցիների այսօրինակ պահվածքը առաջինը չէ։ Նրանց զինվորները մշտապես դրսևորել են հայատյաց վերաբերմունք։

Понравилась статья? Поделиться с друзьями: