Ի՞նչ կարվի Վերջին զանգին, միասնական քննություններին. պատասխանում է ԿԳՄՍ փոխնախարարը

ԿԳՄՍ փոխնախարար Ժ. Անդրեասյանը հերթական մամլո ասուլիսի ժամանակ ըստ բարձրացված հարցերի առաջնահերթությունների՝ անդրադարձավ նաև կրթական առաջիկա ծրագրերին:

Նա, պատասխանելով այս ոլորտին առնչվող հարցերին, ևս մեկ անգամ վերահաստատել է նախարարության մոտեցումը «Վերջին զանգերի» անցկացման սկզբունքների և ձևի վերաբերյալ՝ հույս հատնելով, որ այս տարի այդ միջոցառումը բոլորովին այլ խորհուրդ և անցկացման այլ ձև կունենա:

Միասնական քննությունների թեման ներկայումս ևս մտահոգիչ է, մասնավորապես այն սովորողների համար, ովքեր պատրաստվում են բարձրական հաստատություն ընդունվել կամ գնալ զինվորական ծառայությանը:

Ժ. Անդրեասյանը տեղեկացրել է, որ միասնական քննությունների շուրջ նրանք մշակել են մի քանի սցենար և պատրաստ են իրավիճակի զարգացման տարբեր ձևերին, սակայն հույս է հայտնել, որ իրավիճակը սպասվածից ավելի շուտ կկարգավորվի և իրենց ստիպված չեն լինի գործարկել քննությունների անցկացման այլ ծրագրեր:

Ժ. Անդրեասյանը տեղեկացրել է, որ ամեն դեպքում առաջիկայում նախարարությունը հանդես կգա համապատասխան որոշմամբ, որը կբերաբերի այս երկու հարցի կարգավորմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: