Ի՞նչ բառեր և արտահայտություններ երբեք չեք լսի Վինձոր ընտանիքի անդամներից

Բրիտանական թագավորական ընտանիքում գործում են մի շարք օրենքներ։ Որոշ բառեր Բուքինգհեմյան պալատի բնակիչները չեն գործածում, իսկ որոշ բառեր պետք չէ օգտագործել նրանց ներկայությամբ։

Իհարկե, Վինձոր ընտանիքի անդամ լինելը մեծ առավելություն է, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր Վինձոր կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Ընտանիքի կարգին պետք է հետևի անգամ թագուհին՝ չնայած ցանկության դեպքում նա կարող է փոխել։ Սակայն որոշ ավանդույթներ հնարավոր չէ փոխել։ Դա վերաբերում է թագավորական ընտանիքի շփման ոճին։ Վինձորները զգուշորեն են շփվում՝ ուշադրություն դարձնելով նրան, թե բառերն ինչ ազդեցություն կարող են ունենալ դիմացինի վրա։

Նորին մեծությունը և նրա ժառանգները ֆրանսիական ծագման բառեր չեն օգտագործում։ Պատճառը հարյուրամյակներ շարունակ երկրների միջև լարված հարաբերություններն են։ Օրինակ՝ թագավորական ընտանիքի անդամները երբեք չեն գործածի «զուգարան» բառը (ֆրանսերեն՝ toilet)՝ նախընտրելով անգլերեն loo-ն կամ lavatory-ն։ Նույնը վերաբերում է նաև «պարֆյում»-ին, որին փոխարինում է անգլերեն scent-ը։ Իսկ «աղանդեր» (ֆրանսերեն՝ dressevir) բառի փոխարեն Վինձորները նախընտրում են պուդինգը։

Գոյություն ունեն մի շարք բառեր, որոնք չի կարելի արտաբերել թագավորական ընտանիքի անդամների ներկայությամբ։ Օրինակ՝ դուք չեք կարող կրկին հարցնել՝ օգտագործելով «ի՞նչ» բառը։ Իսկ «ներողություն եմ խնդրում» արտահայտությունն անընդունելի է և անգամ կարող է կոպտություն համարվել։

Գործածական չէ նաև posh («շքեղ») ածականը, որին փոխարինում է smart-ը (տվյալ ենթատեքստում՝ էլեգանտ)։ Բազմոցը Վինձորների համար sofa-ն է․ couch-ը բացառված է։ Ամերիկյան lounge-ը և living room-ին փոխարինում են drawing room-ը և sitting room-ը։

Եվ վերջապես, եթե արքայական ընտանիքի անդամը Ձեզ թեյախմության է հրավիրել, դա ամենևին թեյ չէ, այլ ճաշ կամ ընթրիք։

Понравилась статья? Поделиться с друзьями: