Ի՞նչ անել, եթե նախաճաշելու ցանկությունը բացակայում է

«Ի՞նչ անել, եթե նախաճաշելու ցանկություն չկա»։ Սա ամենահաճախ հնչեցվող հարցերից է։ Դիետոլոգի պնդմամբ՝ նախաճաշը պետք է պարտադիր լինի։

Երբ առավոտյան արթնանում ենք, սկսում ենք շարժվել, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազում է։ Պաշարները համալրելու համար օրգանիզմը սկսում է գկյուկոզա վերցնել ներքին օրգաններից։ Այդ պահին սկսվում է հոգնածություն, քնկոտություն և միտք այն մասին, որ միայն սուրճը կարող է փրկել։ Այո՛, դա գործում է, բայց միայն 40 րոպե։ Սուրճը գրգռում է ստամոքսի պատերը, ինչը գաստրիտի կարող է հանգեցնել։ Այն կարող է նաև բարձրացնել ախորժակը։

Այն ընթացքում, երբ օրգանիզմը քաղցի զգացում է ունենում, մենք կարող ենք ճանապարհին կամ արդեն աշխատավայրում գտնվել։ Քաղցի զգացողությունը փորձում ենք կոտրել բուտերբրոդներներով, թխվածքաբլիթներով։ Արդյունքում, ովքեր չեն նախաճաշում, անհրաժեշտից շատ ավելին են ուտում, իսկ առավոտյան կրկին ուտելու ցանկություն չի լինում։

Նախաճաշը պարզապես անհրաժեշտ է։ Այն մեր մարմնին սնուցիչ նյութեր և վիտամիններ է տալիս, որոնք ապահովում են նորմալ նյութափոխանակությունը։

Նախաճաշել պետք է առավոտյան 07։00-08։00-ն։ Մեկ բաժալ սուրճը կամ թեյը նախաճաշ չեն համարվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: