Ժուլիեն․ պատրաստման նոր մոտեցում և անսահման համեղ

Հերթական համեղ ու հրաշալի բաղադրատոմսն ենք բերել, որը կարող  է լավ առիթ դառնալ մտերիմների հետ հավաքույթ կազմակերպելու համար և մտերմիկ զրույցներ ու հետաքրքիր ժամանց ունենալ։

Բաղադրատոմսը թերևս հայտնի է բոլորին, սակայն այն յուրաքանչյուր խոհարար յուրովի է պատաստում։ Այս անգամ այս նյութում ներկայացնում ենք Տաթևիկ Թորոսյանի բաղադրատոմսը։ Այն իսկապես համեղ ու յուրօրինակ է։

Այս ուտեստը  պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

2 ճ/գ բուսայուղ

30 գ կարագ

1 գլուխ սոխ

400 գ թարմ շամպինյոն

300 գ հավի կրծքամիս

200 մլ 10-20% յուղ.սերուցք (առանց շաքարի)

100 գ քերած հալվող պանիր

Աղ, սև պղպեղ

Ժուլյենը կարելի է պատրաստել մեծ հրակայուն տարայում և մատուցել կտորներով կամ հենց նույն տարայով։  Եվ այսպես, հավի կրծքամիսը կամ ազդրամիսը խաշել, մանրացնել: Թավայում տապակել մանր կտրատած սոխ, ավելացնել մանրացված սունկը, վերջինս ջուր կարձակի իրենից, ապա քիչ անց կցամաքի։ Այս  պրոցեսը կտևի մոտ 15 ր:

Երբ ջուրը ցամաքի, խառնել կրծքամիսը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել սերուցք: Ցածր կրակով եփել 2 ր: Պատրաստման մանրամասները կգտնեք ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!