«Ժողովուրդը նման է հրաբխի, զգո՛ւյշ վարվիր նրա հետ․ զզվանքը վերածվելու է զայրույթի, իսկ զայրույթը՝ ցասումի»․ Ժիրայր Սեֆիլյան

Երեկ Ժիրայր Սեֆիլյանը իրենց թիմի կողմից կազմակերպված  հանրահավաքի ժամանակ իր ելույթում խոսել է ԱԺ նիստում տեղի ունեցած վարչապետի հարց — պատասխանի մասին և այն խեղկատակություն որակել։ Նա նշել է, որ Փաշինյանի մասին նոր կարծիք է ձևավորվել իր մոտ։

Այն է ՝ ինչքան շատ խոսի, շատ երևա, այնքան օգնելու է, որ ժողովուրդը վերջապես տեղից շարժվի։ Սեֆիլյանի խոսքով հասարակության մեծամասնությունը զզվանք է ապրում նրան լսելուց։

Հավելում է, որ այդ զզվանքը զայրույթ է դառնալու, իսկ զայրույթը՝ ցասում, որով և հայ ժողովուրդը այս դժվարին վիճակից դուրս կգա։ Ժիրայր Սեֆիլյանը շարունակելով խոսքը՝ շեշտել է, որ Փաշինյանին սպասում է ժողովրդի ցասումը։

Նա նշել է, որ վարչապետն ունի երկու ընտրություն և մեկ ճանապարհ։ Ճանապարհը մեկն է՝  պիտի հեռանա։ Սակայն կարող է ընտրել՝ ժողովրդի ցասմամբ հեռանա, թե՞ քաղաքակիրթ ճանապարհն ընտրի։

 

Սեֆիլյանը հորդորել է Փաշինյանին չթերագնահատել ժողովրդին․ «Ժողովուրդը նման է հրաբխի, զգույշ վարվիր նրա հետ, մի չարաշահիր նրա համբերությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: