Ժամեր անց աղջիկս կծնվի… Հասմիկ Խոջյանը հոլովակ է հրապարակել

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով այս օրերին ապրում է իր կյանքի ամենաերջանիկ ու քաղցր շրջափուլերից մեկը, հայտարերել է, որ ժամեր անց կծնվի իր դուստրը։

Դերասանուհին մեծ անհամբերությամբ ու սրտի մեծ տրոփյունով  է սպասում դստեր հետ հանդիպմանը։ Նա մինչ ծննդաբերության վերջին վայրկյանը մեծ ակտիվություն է պահպանել սոցտիրույթում և հետևորդների հետ կիսվել իր յուրաքանչյուր քայլով։

Հասմիկը սիրով ցուցադրում էր հետևորդներին իր կյանքի մանրամասները․ հղիության հետ կապված դժվարություններ, ինչպես է անցկացնում հանգիստը, կազմակերպում ժամանցը, պատրաստվում բալիկի ծննդին և շատ այլ ուշագրավ մանրամասներ։ Այս անգամ դերասանուհին  գեղեցիկ հոլովակով է կիսվել և պատմել իր անհմաբերության մասին։

Ինն ամիսները համբերատար սպասելուց հետո վերջին րոպեները դարեր են թվում։ Դերասանուհին վերջին ժամերն անցկացրել է տանը, հոլովակներ նկարել և կիսվել դրանցով հետևորդների հետ։

Հասմիկ Խոջյանի գեղեցիկ հրապարակումները ներկայացնում  ենք վարը։ Բարի ազատում ենք մաղթում դերասանուհուն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!