Թուրքիայում ջերմաէլեկտրակայան է հրդեհվել․ բացառիկ կադրեր դեպքի վայրից, լուսաբանող լրագրողը խուճապահար վազում է

Թուրքական բնակավայրերում հրդեհները դեռևս շարունակում են անկառավարելիության աստիճանի մնալ։ Լրագրողները որոշ վայրերում, որտեղ արդեն հնարավոր է եղել մարել կրակը, զրուցել են բնակիչների հետ, ովքեր թաց աչքերով փաստում են, որ բացառապես ամեն ինչ վառվել է։

Երեկ դեռ կեսօրից թուրքական լրատվամիջոցները մտավախություն էին հայտնում այն առիթով, որ ժամ առ ժամ տարածվող հրդեհը աստիճանաբար մոտենում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանին։ Թուրքական ղեկավարությունը կայանի աշխատակիցներին տարհանելու որոշում էր կայացրել։

Կեսգիշերին մոտ արդեն հայտնի դարձավ, որ ջերմաէլեկտրակայանն այնուամենայնիվ հրդեհվեց, և հնարավոր չեղավ ավելի շուտ կանգնեցնել տարածվող կրակը։ Տեղում ինտենսիվորեն աշխատել են հրշեջներ, սակայն առանձնապես արդյունք չի տվել նրանց ջանքերը։

 

Թուրքական լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերի միացման տեսանյութը կարող եք դիտել ստորև։ Այնտեղ երևում է կայանի հրդեհման պահը և լուսաբանող լրագրողի խուճապը։

Понравилась статья? Поделиться с друзьями: