Թորոսյանը ցույց է տվել վերակենդանացման բաժանմունքը՝ ներսից (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից ուղիղ եթեր է մտել՝ ցույց տալու ինչ վիճակ է տիրում այնտեղ։ Թորոսյանը՝ հատուկ հանդերձանքով, շրջել է պալատից պալատ՝ հետևելով պացիենտների առողջական վիճակին։

ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ ԲԿ-ում հիմա 45 ծանր հիվանդ կա։ Թորոսյանը մանրամասն հարցեր տվեց յուրաքանչյուր հիվանդի մասին՝ տեղեկանալով՝ ինչ ախտորոշում ունեն ու ինչ վիճակում են գտնվում։

Ամենը կատարվում էր ուղիղ եթերում ու բոլորս կարող ենք տեսնել՝ ինչ է խոսվում նրանց մինչև։

Ամփոփելով այցը՝ Թորոսյանը հույս է հայտնել՝ այդ հիվանդների վիճակը կլավանա և նրանք կապաքինվեն։ «Տեսնում եք՝ բոլոր բժիշկներն աշխատում են օր ու գիշեր՝ դաժան պայմաններում, բայց ուրիշ տարբերակ չկա՝ պաշտպանելու նրանց կորոնավիրուսյան ախտով վարակվելուց։

Պետք է շնորհակալ լինենք նրանց այս ծանր աշխատանքը կատարելու համար։ Այս ամենը պետք է հաշվի առնենք մեր վարքագիծը ցուցաբերելիս»,- նշել է Թորոսյանը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ վերակենդանացման բաժանմունք

Опубликовано Arsen Torosyan Воскресенье, 10 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: