Թորոսյանը պատմում է, թե ինչպես է հաղթահարել վիրուսը.տեսանյութ

Կորոնավիրուսն աշխարհը կանգնեցրել է բազում խնդիրների առջև, հարյուրավոր երկրների էկոնոմիկան և տնտեսությունը կաթվածահար են եղել, աարտակարգ դրության պատճառով մարդիկ ստիպված են օրվա մեծ մասը տանն անցկացնել, բայց ամենամեծ վտանգը մարդու կյանքին սպառնացող վտանգն է , աշխարհն ամեն բան անում է մարդկային կյանքեր փրկելու համար։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ՝ 61-ամյա Գոհար Թորոսյանի մասին։ Նա մեկն է այն հարյուրներից, ում հաջողվեց ապաքինվել։ Թորոսյանն ապրում է Չարենցավանում։ Նրա մոտ կորոնավիրուսի նշաններ նկատվել են   մարտի 12-ին, տեստավորումից հետո ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։ Գոհարը շփում է ունեցել Կորոնավիրուսով վարակված բարեկամների հետ, ովքեր վաղորոք մեկուսացված են եղել <<Նորք>> ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։

Կնոջ միակ խնդրանքն Աստծուն ընտանիքի մյուս անդամներին Կորոնավիրուսից հեռու պահելն էր, աղոթքները տեղ հասան։ Գոհարի 4-րդ ախտորոշիչ տեստը բացասական էր, նա ուրախությունից արտասվում էր։

Տեսանյութում Գոհար Թորոսյանը շնորհակալություն է հայտնում բժիշկներին և հույս հայտնում, որ բոլորս միասին կհաղթահարենք ամեն արհավիրք։ Նրա հավաստամամբ առանց բժիշկների աջակցության անհնար էր իր բուժումը։

Կորոնավիրուսից ապաքինված հարյուրավոր քաղաքացիներից մեկի պատմությունը

Կորոնավիրուսից ապաքինված հարյուրավոր քաղաքացիներից մեկի պատմությունը: Միասին ենք հաղթահարելու: #ՊահպանիրԿանոնները#ԿանխիրՏարածումը#ՓրկիրԿյանքերArmenia National SDG Innovation Lab

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Суббота, 16 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: