Թոռնիկս կես տարեկան է… Անահիտ Կիրակոսյանը հրապարակում է կատարել թոռնիկի հետ․ տեսանյութ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս շրջանում էկրաններին գրեթե չի երևում, փոխարենը շատ  ակտիվ է սոցիալական հարթակներում։

Դերասանուհին այս շրջանում զբաղված է բարեգործական աշխատանքներով, որոնց մասին մշտապես կիսվում է ինսթագրամյան տիրույթում և կոչ անում հետևորդներին մասնակցել և օգնել կարիքավորներին։ Անահիտ Կիակոսյանը երբեմն էլ ընտանեկան դրվագներ, կադրեր է հանրայնացնում։

Ուշագրավ են հատկապես թոռնիկի մասնակցությամբ հրապարակումները։ Թոռնիկը՝ Արայիկը, դերասանուհու ընտանքի ուախությունն է դարձել։ Եվ ահա այս անգամ նա կիսվել է փոքրիկ Արայիկի լուսակարով և  հայտնել, որ փոքրիկն արդեն կես տարեկան է։

Իսկ հաջորդիվ հրապարակմամբ ներկայացրել է մի հոլովակ, որտեղ ինքն է՝ թոռնիկին գիրկն առած։ Անահիտը հոլովակը մակագրել՝ Երեկոյի ամենալավ ավարտը։ Նշենք, որ դերասանուհին ամուսնու աղջիկներին ընդունում է որպես իր հարազատ դուստրերի։

Արայիկը ավագ դստեր Լաուրայի առաջնեկն է, ով իր ծնունդով իսկական երջանկութուն է բերել ընտանիք։ Դերասանուհու հրապարակումները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: