Թյունոսով և բրնձով պատրաստված անմահական աղցան, որի համը դեռ երկար կհիշեք

Գիտնականների պնդմամբ՝ ձուկն ամենաառողջարար մթերքներից է։ Թույլ տվեք հավելել, որ այն ոչ միայն դրական է ազդում առողջության վրա, այլև շատ համեղ է։ Ձկնով պատրաստված կերակրատեսակները միշտ իրենց ուրույն տեղն ունեն ցանկացած միջոցառման կամ խնջույքի ժամանակ։

Բրնձով պատրաստված ձուկն անմահական համ ունի, մանավանդ, եթե ձկնատեսակը թյունոսն է։ Այսպիսով, թյունոսով և բրնձով աղցան։

Եվ ուրեմն, ի՞նչ է անհրաժեշտ այս յուրահատուկ աղցանը պատրաստելու համար։ Այնքան էլ շատ բան հարկավոր չէ, որքան էլ որ անհավատալի թվա։ Պետք է խոհանոցում ունենալ 1/3 բաժակ բրինձ, 1 տարա թյունոս՝ բուսական յուղով, 2 հավկիթ, 1 տարա պահածոյացված ոլոռ, 3 մարինացված վարունգ, ինչպես նաև, սամիթ և մայոնեզ։

Բրինձը խաշել, ջրից զատել, ապա լվանալ սառը ջրով։ Պատառաքաղով ձուկն առանձնացնել, հավկիթները մասերի բաժանել։ Ոլոռից հեղուկը թափել, վարունգը և սամիթը կտրատել։

Այս ամենը խառնել մեծ տարայում, ավելացնել բրինձը։ Վերջում աղցանին մայոնեզ հավելել և խառնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: