Թղթե թափոններ հավաքելով ոը հանձնելով, քաղաքացիները արդեն մեկ ու կես միլիոն դրամ են ուղարկել հիմնադրամին

Երեսուն տոննա թուղթ է հավաքագրվել արդեն երեսուն օրում ու փոխանցվել է մոտ միլիոն ու կես գումար հիմնադրամին։  Մակուլատուրայի հանձնումը դարձել է փոքրիկ ռեսուրս,որը  հիմնադրամին գումար փոխանցելու միջոց է։

Մոտ քսան կետ է բացվել, որտեղ հավաքվում են։ Մարզերից ևս բերում են։ Տեսակավորվում է հետո մշակվում է ու հանձնվում է։ Նաև եթե գրքեր են լինում, որ կարելի է օրինակ ընթերցել, ապա դրանք վաճառվում են ու չեն վերաբերվում որպես թափոնի։ Գումար հստակ ֆիքսված չէ, այլ պարզապես եթե պիտանի է գիրքը, ապա դրվում է վաճառքի ու գնողը ինքն է որոշում, որքան կտա։

Սա ըստ կազմակերպչի նաև որոշակիորեն գրքի կյանքը երկարացնելու հնարավորություն է։ Դպրոցներից շատերն էլ են սկսել այդ գործընթացը։ Աշակերտները բերում են իրենց տներից թղթի թափոններ, հավաքվում են դպրոցներում, հետո ուղղվում է համապատասխան վայր, որտեղ հավաքում են մակուլատուրա։

Ամեն հնարավորություն կիրառվում է առաջնագիծը ուժեղացնելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: