Թեթև և վիտամիններով հարուստ անչափ համեղ աղցան բրոկոլիով և թռչնամսով

Հազվադեպ կարող է պատահել մի մարդ, որ չսիրի աղցան։ Գարնան և ամռան ամիսներին դրանք հիանալի թեթև սնունդ են, որոնք օրգանիզմը հարստացնում են վիտամիններով և անհրաժեշտ պաշարներով։ Առաջարկում  ենք անհավանական համային հատկանիշներով օժտված աղցան, որը կպատրաստեք շատ կարճ ժամանակահատվածում և մի քանի բաղադրիչներով։

Անհրաժեշտ է՝

Բրոկոլի — 250 գ

Լոլիկ — 2 հ․

Հավի միս — 250 գ

Սոյայի սոուս — 2 ճ․գ․

Ձիթայուղ — 50 մլ

Մանանեխ հատիկավոր — 1 ճ․գ․

Կիտրոնի հյութ — 1 ճ․գ․

Աղ՝ ըստ ճաշակի

Առաջին հերթին առաջարկում ենք պատրաստել սոուսը։ Դրա համար անհրաժեշտ կլինի սոյայի սոուսը, կիտրոնի հյութը, մանանեխը, ձիթայուղը և աղը միախառնել և դնել մի կողմ։

Հավի միսը (առաջարկում ենք վերցնել ազդրի միսը, քանի որ այն ավելի հյութեղ է)։ Հավի միսը կտրարտել  և տապակել բուսայուղի մեջ, լոլիկը կտրատել երկարությամբ, բրոկոլին մանրացնել և խաշել երկու րոպե։

Այս ամենը միախառնել և ցողել սոուսով։ Մատուցելիս կարելի է զարդարել հազարի տերևներով։  Հավաստիացնում ենք՝ այն ստացվում է անչափ համեղ և գեղեցիկ ու ամառային հրաշալի գույներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: