Թարխունով և ռեժանով արիշտա․ Երևանի հայտնի ռեստորաններից մեկի բաղադրատոմսը, որը կարող է լինել ձեր սեղանին

Ուտեստի պատրաստումը պետք է ուղեկցվի բարձր տրամադրությամբ, որպեսզի այն շատ համեղ ստացվի և գոհացնի բոլորին։ Եվ եթե բարձր տրամադրությունն արդեն կա, ապա առաջարկում ենք գնալ խոհանոց, նախապատրաստել այն ամենը, ինչն անհրաժեշտ կլինի և սկսել պատրաստել, քանի որ հրաշալի բաղադրատոմս ենք բերել։

Թարխունով և ռեժանով արիշտա՝ Երևանի հայտնի ռեստորաններից մեկի բաղադրատոմսն է, որը ներկայացնում է Տաթևիկ Թորոսյանը:

Հավատացնում ենք՝ այն չափազանց համեղ է լինելու։ Եվ այսպես,  նախապատրաստեք հետևյալը՝

200 գ հավի կրծքամիս

30 մլ բուսայուղ

100 գ ռեժան (կարելի է փոխարինել թթվասերով)

Կես սոխ

Աղ, սև պղպեղ

200 գ արիշտա

Թարխուն

Երբ ամեն բան արդեն պատրաստ է, սկսենք պատրաստումը․ անհարժեշտ կլինի բուսայուղում տապակել թռչնամիսը, ապա միացնել սոխը, մի քնաի րոպե կարմրացնելուց հետո միացնել ռեժանը, ապա արդեն պատրաստի արիշտան, համեմեմել, խառնել և մատուցել թարխունով զարդարված։

Բարի ախորժակ, կարող եք վայելել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!