Թամարա Գևորգյանն ու Գուրգեն Սարգսյանը ծաղրել են Արամ Ասատրյանին նվիրված երգը

Վերջերս Արամ Ասատրյաтի ծննդյան յոթանասունամյակն էր։ Ասատրյան ընտանիքը մեծ հավաքույթ էր կազմակերպել ի հիշատակ հոր։

Հավաքույթին ներկա են եղել մի շարք հայտնի երգիչներ, որոնք իրենց ներկայությամբ ասես հարգանքի տուրք են մատուցել իրենց ավագ ընկերոջը  և խոր հարգանք ցուցաբերել իրենց ընկերներին՝ Արամ Ասատրյանի որդիների և թոռների հանդեպ։

Թերևս բոլորին  է հայտնի, որ Ասատրյաններ ընտանիքում երգում են գրեթե բոլորը։ Եվ ահա Արամ Ասատրյանի յոթանասունամյակի առիթով նրա որդիներն ու թոռները երգի պրեմիերա են ներկայացրել։

Երգը Ասատրյան ընտանիքի մասին է և կոչվում ՝ Իմ գենը։ Երգը կարծես թե հանրության կողմից սիրվել է։ Սակայն դերասան Գուրգեն Սարգսյանը և դերասանուհի Թամարա Գևորգյանը կարծես թե ծաղրել են երգիչներին։

Նրանք մի հոլովակ են հանրայնացրել, որտեղ Գուրգենն իբրև թե տեսահոլովակ է նկարահանում և երգում  է Ասատրյանների նոր երգը, ապա նրանք երկուսով ծիծաղում են։

Ստորև բերված տեսանյութում կարող եք դիտել նրանց հումորային հոլովակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: