Թաթա Սիմոնյանը քսանհինգ օրականում հայրիկին կորցնելու, իր իսկական անվան և այլ ուշագրավ թեմաների մասին․ տեսանյութ

Թաթա Սիմոնյանն այնքան սիրված է, որ այսօր համարվում  է կենդանի լեգենդ։ Լեգենդար երգիչը զրույց է ունեցել Մհեր Բաղդասարյանի հետ։

Բավականին հետաքրքիր և անկեղծ զրույց է ստացվել։ Երգիչը խոսել է հայրիկի կորստի մասին։ Նա պատմել է, որ հորը չի հասցրել ճանաչել, քանի որ նա մահացել է այն ժամանակ, երբ Թաթան եղել է ընդամենը քսանհինգ օրական։

Երգիչը նշում է, որ չի սիրում սգի վրա կենտրոնանալ, նա որախ մարդ է և հորը չի հիշում, անունից ու որդիական սիրուց  բացի տպավորիչ ոչինչ չկա իր մեջ։

Թաթա Սիմոնյանին կոչել են հայրիկի անունով՝ Ալբերտ, սակայն երգչի պնդամբ՝ նրան ոչ ոք այդ անունով չի դիմել։ Մայրը Թաթա է ասել և երգիչն անչափ սիրում  է իր անունը։

Խոսել է նաև իր ընկերների, երիտասարդներին աջակցելու, նրանց հետ ընկերություն անելու և կարիերայի մաիսն։ Թաթա Սիմոնյանի ուշագրավ զրույցն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: