Ընկերներ, help pls․․․ Թեհմինա Վարդանյանն օգնության կարիք ունի

Թեհմինա Վարդանյանը ակտիվ է նաև համացանցային տիրույթում։ Նա քաղաքական անցուդարձից բացի նաև սիրով մասնակցում է մշակութային, բյութի և այլ միջոցառումների, ինչի մասին էլ երբեմն կատարում է գրառումնմեր։

Այս անգամ Թեհմինան, սակայն, դիմել է հետևորդներին և ընկերներին։ Նա խնդրել է իրեն օգնել։ Եվ այսպես, նա մասնավորապես գրել է․ «Ընկերներ, help pls․․․ Մի զավեշտալի իրավիճակ. ՃՈ-ն հաղորդագրության միջոցով ծանուցել ա, որ խախտում ունեմ, այն է՝ տրանսպորտային միջոցը կանգնեցրել է հետիոտնային անցման վրա:

Ծանուցման մեջ կից ներկայացրել են այս երկու լուսանկարները, ըստ որոնց որևէ խախտում չկա, ինչպես նաև տեսանյութ, որը երկու շաբաթ է փորձում եմ, բայց չի բացում, դատարկ է:

Տուգանքից զատ, զրկել են նաև 1 բալային միավորից: Քանի որ աշխատակիցներն էլ չեն հասկանում՝ ինչ պետք է անեն, որոշեցի հանրայնացնել:

Հիմա հարց. կամ ՃՈ-ն «օդ է կրակում» և անհասկանալի տուգանքներ գրում՝ ստացվեց, ստացվեց կամ տեսախցիկի մոտ նստած անձը ոչ կոմպետենտ է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: