Է․ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին․ տեսանյութ

Ֆրանսիական և հայկական փոխհարաբերությունները բոլորովին այլ բարեկամական հարթության վրա են գտնվում, ինչը երկու երկրներն էլ տարբեր առիթներով վերահաստատել են։ Հայաստանի համար անօրինակ ու դժվարին այս իրավիճակում Ֆրանսիայի նախագահը դարձյալ իր օգնելու պատրաստակամությունն է հայտնել։

Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Մակրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը Մակրոնի հետ։ Հեռախոսազրույցին հաջորդել է Մակրոնի հայատառ հրապարակումը, որով նա իր սատարումն էր հայտնում հայերին։

Այսօր խորհրդարանական դահլիճից Ն․ Փաշինյանը որոշ նոր մանրամասներ է ներկայացրել իր և Է․ Մակրոնի հեռախոսազրույցից։ Ըստ այդ հասկանալի է դառնում, որ ֆրանսիական կողմը անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև ռազմական օգնություն ցուցաբերել հայկական կողմին։

Մակրոնը հայտնել է նաև, որ առկա հարցն ինքը դիտարկում է Մինսկի խմբի քննարկման շրջանակներում։ Այս իրողությունը Ն․ Փաշինյանը կարևոր ու ողջունելի է համարում։

Ն․ Փաշինյանի ներկայացրած իրողությունների նկարագիրն ամբողջությամբ կարող եք դիտել վարը բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!