«Էրեխու ասածի մեջ այնքան իմաստ կար, որ խորանում ես, ուղեղդ կախում ա․․․»․ Վաչե Ամարյանը որդիների մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Վաչե Ամարյանին հասարակությունը սիրում է։ Երգիչը բավականաչափ շատ երկրպագուներ  ունի, որոնց հետ մշտապես ակտիվորեն շփվում է համացանցում։

Նա հանրայնացնում է իր գործունեությունը, ինչպես նաև կադրեր ընտանքից, հանգստից և այլն։ Վաչեն  երեք երեխաների հայր է։ Նա մշտապես հիանում է իր զավակներով։

Երջանիկ հայրիկը հաճախ է հանրայնացնում երեխաների մասնակցությամբ լուսանկարներ, տեսանյութեր։ Երգիչն ունի երկու որդի և մեկ դուստր։ Նրա դուստրը՝ Վիկտորյան, լույս աշխարհ է եկել մի քանի ամիս առաջ։

Վաչեն մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ իր երկու տղաները խաղում են։ Մեծ տղան, խաղալով եղբոր հետ,  խոսում է  հայրիկի հետ։ Երգիչը կից գրառման մեջ նշում է, որ որդու խոսքերի մեջ մեծ ճշմարտություն, իմաստ կա։

Վաչե Ամարյանը մասնավորապես գրել է․ «Էրեխու ասածի մեջ այնքան իմաստ կար, որ խորանում ես, ուղեղդ կախում ա․․․ Բարի օր բոլորին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: