Էրեբունի ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջնակ, ով մարդու ափից ընդամենը մի փոքր է մեծ: Նրա հետ լույս աշխարհ է եկել նաև զույգ քույրը ՝ 900 գրամ կշռով:
Երեխաները ծնվել էին երեք ամիս շուտ՝ որոշ լուրջ խնդիրներով: Բժիշկների միասնական թիմը օր ու գիշեր պայքարեց առաջին հերթին երեխաների կյանքի, հետո նաև առողջության համար, պայքարի շնորհիվ խնդիրները լուծվեցին,երջանիկ մայրը տուն գնաց երկու առողջ փոքրիկների հետ:
Բժիշկները 90 օրվա ընթացքում արված լուսանկարները հպարտությամբ համեմատում են : Ձեռքի ափում տեղավորվող փոքրիկն այժմ իր տոնական հագուստներն է կրում: Բժշկական կազմը հաջողության այսպիսի բազում դեպքեր է գրանցել, նրանք դա բացատրում են նորագույն մեթոդներով ու սարքավորումներով նաև և հենց իրենց թիմային քրտնաջան աշխատանքով:
Նորածինների մոր համար 90-օրյա դժվարին պայքարը հուշ է հիմա. նա անգիր հիշում է ամեն հաջողության ու առաջընթացի օրն ու ամսաթիվը: Մայրը երբեք չի կորցրել հույսը, վստահ էր , որ Աստված իրենց հետ է և այսօր թեպետ դժվար է զույգ բալիկներին միաժամանակ գրկել, սակայան դա ամենացանկալի դժվարությունն է , որին երկար է սպասել: