Էրդողանը ատոմակայանի բացման արարողությանը կմասնակցի առցանց․․․

Այս օրերին ողջ համացանցը և ամենուր քննարկումները ծավալվում են Թուրքիայի նախագահի շուրջ։

Լրատվականներն ու տարաբնույթ թելեգրամյան ալիքները հայտնում են, որ Թուրքիայի նախագահը հոսպիտալացված է։

Նշում են, որ նա ինֆարկտով տեղափոխվել է հիվանդանոց և մասնագետները պայքարում են նրա կյանքի համար, սակայն ավելի ուշ թուրքական որոշ լրատվականներ շտապեցին հայտնել, որ թուրք առաջնորդը լավ է՝ չնայած որ առողջական որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ, կան։

Բայց և հայտնի է դարձել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկայում պլանավորված բոլոր հանդիպումները չեղարկվել են, բացի  ատոմակայանի բացման արարողությունից։ Նշվում է, որ ատոմակայանի բացմանը նախագահը կմասնակցի առցանց։

Այս մասին գրել է նաև Ստյոպա Սաֆարյանը։ Քաղաքական վերլուծաբանը մասնավորապես գրել է․ «Էրդողանի կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե նա ողջ է, իրեն լավ է զգում, բայց առաջիկա նախընտրական հանդիպումները և  հարցազրույցները չեղարկվել են, իսկ ատոմակայանի բացմանը կմասնակցի առցանց…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: