Էս աշխարհի դեմ մնացինք ես ու Գաբին… Լուիզա Ղամբարյանը հուզվեց` խոսելով ամուսնու կորստի մասին

Սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը կյանքի դժվարին շրջան ունեցավ։ Նա կորցրեց ամուսնուն, ապա մայրիկին։

Սակայն դերասանուհին ցույց տվեց, որ անասելի ուժեղ է, նա պայքարող ու մաքառող տեսակ է և կարողացավ ներքին մի մեծ ուժի շնորհիվ հաղթահարել և դստեր հետ բաց ճակատով կանգնել, կանգնել ու, ինչու ոչ, հպարտանալ։

Այս մասին դերասանուհին խոսել է Ամալյայի հետ։ Նա Ամալյա Հովհաննիսյանի հյուրն է եղել և անկեղծ ու ուշագրավ զրույց ունեցել։ Իր դժվարությունների մասին անկեղծ խոսելու ընթացքում Լուիզան նույնիսկ հուզվեց և արտասվեց։

Դա նույնպես խոսում է մարդ անհատի ուժեղ տեսակի մասին։ Դերասանուհին նշել է, որ ներկայիս փորձությունները նրան է՛լ ավելի ուժեղ են դարձրել։ Լուիզան խոսել է հարազատների հետ ավելի մտերմանալու մասին, Սոֆի Դևոյանի հետ մտերմիկ հարաբերությունների  և այլնի մասին։

Այդ ուշագրավ զրույցն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: