Էկլեր, որը կարող են թխել բոլորը․ անմահական համ

Տաթևիկ Թորոսյանը էկլերի հրաշք բաղադրատոմս է ներկայացնում, որը կկարողանա պատրաստել ցանկացած սկսնակ, եթե, իհարկե կհետևի կանոնների ճիշտ հերթականությանը։ Այս անուշաբույր, անչափ համեղ էկլերները այդպես էլ կարող եք կոչել՝ Էկլեր, որը կարող են թխել ԲՈԼՈՐԸ։

Նախապատրաստեք հետևյալը՝

100 մլ ջուր

1 սուրճի բաժակ ձեթ

1 պտղունց աղ

120 գ ալյուր

3 հավկիթ

Ջուրը եռացնելուց հետո ավելացնել բուսայուղը, աղը և ալյուրը: Ստացվածը  3-4 ր թույլ կրակի վրա տրորելով խառնել։ Խմորը դատարկել այլ տարայի մեջ, որտեղ որ հարիչով հարելու եք, սպասել 2 ր հովանա, և մեկ առ մեկ ավելացնել ձվերը: Սառը տապակի վրա, իրարից հեռու դնել խմորը (օգտագործեք կրեմի տոպրակ)։

Տեղափոխել 170 աստիճան տաքացած ջեռոց, թխել 30 ր, հետո 10-15 ր 180 աստիճանով: Ջեռոցն ամբողջ ընթացքում  բացել չի թույլատրվում:

Թխվելուց հետո էկլերները 15 ր թողնել ջեռոցում, ապա դուրս բերել: Սառելուց հետո լցոնել կրեմով (ինչպիսի կրեմ կցանկանաք՝ ըստ ճաշակի), ձևավորել շաքարի փոշով կամ ջնարակով՝ ըստ ճաշակի:

Понравилась статья? Поделиться с друзьями: