Էկլերներ եփված կրեմով և շոկոլադե գլազուրով

Էկլերները եփված  կրեմով և շոկոլադե գլազուրով  շատ համեղ են և  մեզ բոլորիս ծաանոթ, մնում է սովորել նրանց պատրաստաման եղանակը:

Եվ այսպես

Խմորի համար պահանջվում է

125 գ ջուր
125 գ կաթ
100 գ կարագ,
150 գ ալյուր,
250 գ ձու (առանց քաշի)
1/2 թեյի գդալ աղ,
5 գ շաքար

Կրեմի համար

500 մլ կաթ,
4 ձվի դեղնուց,
100 գ շաքար
1 տ.մ. վանիլային քաղվածք,
40 գ եգիպտացորենի օսլա,
100 գ կարագ:

Գլազուրի համար

150 գրամ շոկոլադ
50 գ բուսական յուղ:

Էկլերի պատրաստման եղանակը

Նախ `եփել հիմքը կրեմի համար: Կաթը շաքարավազի կեսի հետ և վանիլի էքստրակտի հետ  դնում ենք որպեսզի եռա:

Ձվի դեղնուցները խառնում ենք մնացած  շաքարավազի հետ, հարում ենք և ավելացնում կաթին: Դնում ենք դանդաղ  կրակի վրա  և  անընդհատ  խառնելով եփում: Վերցնում ենք կրակից , մի քանի կտոր կարագ ավելացնում և խառնում: Կրեմը փակում ենք  սննդային թաղանթով , թողնում սառի և անցնում խմորի պատրաստամնը:

Խմորը

Կարագը կտրում ենք ոչ մեծ  խորանարդների:Ջուրը եւ կաթը, կարագով, աղով եւ շաքարով  իրար խառնած համարյա  եռացնում ենք մինչև կարագը լավ լուծվի: Տաք զանգվածին ավելացնում ենք ալյուրը և արագ խառնում, որպեսզի գնդիկներ չմնան: Վերադարձնելով այդ զանգվածը կրակին այնքան ենք խառնում մինչև դառնա եփված  , միասեռ գնդակի: Վերցնում ենք կրակից և սառեցնում մինչև 60 աստիճան: Ամբողջովին սառեցնել չի կարելի , շտապել նույնպես, թե չէ  խմորի մեջ կեփվի ձուն:

հարում ենք ձուն մինչև միասեռ զանգվածի: Քիչ քիչ ավելացնելով խմորին խառնում ենք : Խմորը պետք էլինի հարթ, փայլուն և համասեռ:

Խմորը արդեն պատրաստ է, մնում է եփել էկլերները: Լցրեք խմորը   հրուշակեղենի տոպրակի մեջ, աստղիկի  վարդակով (փակ աստղ 8-10 ճառագայթով, 10-12 մմ տրամագծով):Անհրաժեշտության դեպքում թաց ձեռքերով պոչերը հարթեցրեք: Ջեռուցը նախապես տաքացնում ենք 250 ատիճանի, եփում ենք 170 աստիճանի պայմաններում 25-30 րոպե: Ջեռուցը եփվելու ընթացքում չենք բացում: հանում ենք ջեռոցից , զգուշ  դասավորում ենք ամանի մեջ և ամբողջովին սառեցնում:

Այնուհետև  սառած էկլերների մեջ լցնում ենք սառած  կրեմը՝  խմորեղենայի պարկի և  խողովակ վարդակներով:

Գլազուրի համար  շոկոլադը կտրտում ենք և կարագի հետ միասին հալեցնում միկրովառարանում: Անընդհատ խառնում ենք մինչև ստացվի համասեռ զանգված: վերջինս լցնում ենք էկլերների վրա և կարող ենք զարդարել ընկյուզով կամ մանրացված շոկոլադով;

Էկլերները եփված  կրեմով պատրաստ են , բարի ախորժակ:

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: