<<Ես չգիտեմ ,թե մենք ոնց ենք դուրս գալու այս ամենի միջից... Ես շոկի մեջ եմ>>. Էդմոն Մարուքյան. տեսանյութ

Քիչ առաջ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում իր մտահոգությունն էր հայտնում տիրող իրավիճակի վերաբերյալ, նա գտնում է , որ ի սկզբանե երկրում անլուրջ վերաբերմունք է եղել Կորոնավիրուսի հանդեպ և հիմա բոլոր հայտարարություններին անլուրջ մոտեցում ժողովուրդն է ցուցաբերում, քանի որ չի հավատում այլևս:

Նա նշեց նաև , որ ինքն էլ ճանաչում է մարդկանց, ովքեր մահացել են վիրուսից, իսկ   ժողովուրդը չի հավատում որևէ հայտարարության , քանի որ մարդիկ սկզբում անլուրջ ուղերձներ են ստացել,ուստի և  վստահությունը կորցրել են:<< Ես ինքս էլ շոկի մեջ եմ ,ուղղակի չգիտեմ՝ ինչ լուծում առաջարկել, ինչ անել>>, -ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ ինքը դեռևս մարտին է առաջարկել կասեցնել նիստերը, ինչպես նաև Երևան -Միլան թռիչքը, սակայն նրա առաջարկն անհետևանք է թողնվել, անլուրջ են վերաբերվել նաև նրա այլ առաջարկներին:

Ըստ Մարուքյանի ՝ վարակի կառավարման հնարավորությունն այլևս բաց է թողնված,դեռևս մարտից սկսված, հետևաբար հիմա որևէ գործողություն նպատակին չի ծառայում: Մարուքյանը պնդում է , որ Հայաստանը տոտալ ձախողել է Կորոնավիրուսի դեմ պայքարում: Վերջում նա հորդորում է զգոն լինել և չհուսալքվել:

Նոր կարանտին հայտարարելու արդյունավետության և համավարակի դեմ պայքարը ձախողելու պատճառների մասին

Опубликовано Edmon Marukyan Вторник, 2 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: