Է՜յ, լսի․․․ երջանիկ լինելը մի տեսակ անպարկեշտորեն, անառակաբարո ամոթ է․․․

Նաիրա Զոհրաբյանը սոցտիրույթում ակտիվ է և հանդես է գալիս տարաբնույթ թեմաներով։

Նա հերթական գրառումն է կատարել, որտեղ պատասխանել է Աննա Հակոբյանին, որտեղ Վարչապետի տիկինը շնորհավորել է կանանց և աղջիկներին՝ նշելով, որ հայ կինը կարծես ամաչում է երջանկությունից։

Զոհրաբյանը նշում է՝ Աննա Հակոբյանն ուղղակի երջանիկ կնոջ չի հանդիպել։ «Է՜յ, լսի, բոլոր «պատճառներն» ունեմ երջանիկ լինելու և միշտ էլ երջանիկ եմ եղել»-գրել է Զոհրաբյանը։ Այնուհետև հավելում է՝ այժմ ուղղակի ամաչում է երջանիկ լինել, քանի որ կան իրենք և հազարավոր հայ կանանցից խլել են երջանկությունը։

Եվ վերջապես որդեկորույս մայրերի առաջ երջանիկ լինելն անպարկեշտ է և անառակաբարո ամոթ։ Ապա գրառումն ավարտել է այնպիսի մտքով, ինչպիսի է՝ Եվ քանի կաք դուք, ամոթ է լինելու։ Սակայն պետք է հավելենք, որ որքան էլ ցավոտ և ողբերգություններով լեցուն է կյանքը, շարունակում ենք ապրել և նույնիսկ համարձակվում ծիծաղել։

Թող որ բոլորը երջանիկ լինեն և առաջինը հենց որդեկորույս մայրերը, որքան որ դա հնարավոր կլինի, քանզի երջանկությունն ու խաղաղությունը բոլորիս համար հենց նրանց որդիները վաստակեցին․․․ վաստակեցին սեփական կյանքի գնով․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: