««Է՛դ, ախպե՛րս, այսօր քո զորացրվելու օրն ա, այսօր պիտի վերադառնաս տուն․․․ Է՛դ, դու ինձ չես լսո՞ւմ, ես այսքան գոռում եմ․․․»․ անմահացած հերոսի եղբոր սրտառուչ գրառումը

Անմահացած հերոսներից մեկի եղբոր գրառումը, որն անչափ հուզիչ է։ Ստորև կարդացեք նրա հոգում ապրող զգացողությունների մասին։ Հերոսի լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։ «Է՛դ, ախպե՛րս, այսօր քո զորացրվելու օրն ա, այսօր պիտի վերադառնաս տուն․․․

Է՛դ, դու ինձ չես լսո՞ւմ, ես այսքան գոռում եմ, ձայն եմ տալիս քեզ, ո՞ւր ես, իմ ախպեր, իմ զինվոր։ Է՛դ, մենք միասին ենք սպասել այս օրվան, մենք երազանքներ ունեինք, մեր նպատակները… Արի՛, Է՛դ, ձեռքս բռնիր, մտնենք նոր կյանք, ուսում ստանանք միասին, հասնենք մեր նպատակներին, բայց միասին, Է՛դ, առանց քեզ ոչինչ չի ստացվի, առանց քեզ կիսատ եմ և դատարկ։ Երբ դու գնացիր, ես այդ նույն օրը վերադառնալուդ մասին էի երազում։ Հիմա պատկերացնում եմ ինչ ուրախ կլինեիր։

Ծաղիկներով տուն կգայիր, մեր ծնողները վերջապես լիարժեք կուրախանային։ Միշտ մտածում էի, թե ոնց եմ կազմակերպելու քեզ դիմավորելու պահը․․․ Ես շտապում էի․․․ Հիմա պատկերացնում եմ, թե ոնց կլիներ մեր տան վիճակը՝ իրարանցում, շփոթված մարդիկ, անհանգիստ և թրթռացող սրտեր։ Արի՛, ծնկի գամ քո առաջ, ոտքերդ համբուրեմ ու ասեմ. «Տեսե՛ք, իմ Էդմոնը ողջ ա, իմ զինվորը հաղթած տուն ա եկել, ձեզ թվացել ա, ինքը չի զոհվել…»։

Շուրջդ կպտտվեի, աչքս չէի թարթի քո վրայից, ամեն ասածդ բառը կլսեի, քեզ շատ քաղցրավենիք կստիպեի ուտել, կնստեի կողքիդ և կարոտս կառնեի, շուտ-շուտ կպաչեի քաղցր թշերդ․․․ Իմ Էդմոն, չասես, որ զուր եմ երազում, որ չի լինի այսպես։ Ես քեզնով եմ ապրել միշտ և հիմա էլ ապրում եմ քեզ տեսնելու հույսով։

Արի՛, դուրս բեր մեզ խավարից, արի՛ ապրեցրու։ Սա մեր կյանքը չէ, մենք միշտ ուրախ ենք եղել և ամենակարևորը առանց բացակա մարդկանց։ Մեր ցավի դեղը դու ես, մեր կյանքի իմաստը դու ես։ Է՛դս, ես գիտեմ, դու չես մոռացել տունդարձի ճամփան․․․ Արի՛, մեռնեմ սրտիդ, մենք անհամբեր սպասում ենք քեզ…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: