Զ. Բաթոյանը միանվագ դրամական օգնության մասին նոր հայտարարություն է տարածել՝ մանրամասնելով կառավարության այսօրվա հաստատած ծրագրի կետերը

Կառավարության նիստին քննարկման դրված հերթական ծրագիրը վերաբերում էր երեխաներ ունեցող ընտանիքներին: Հաստատված ծրագրի մանրամասները ներկայացրել է Զ. Բաթոյանը:

Ներկայացնելով 2020-2023 թվականների սոցաջակցության ծրագրի մանրամասները՝ նախարարը տեղեկացնում է, որ շահառուներոը ծնողներն են, որոնց տրամադրվելու է միանվագ դրամական աջակցություն, որպեսզի հիփոթեկով ձեռք բերված անշարժ գույքի համար կանխավճարային մուծում անի:

Նախարարը հրապարակման մեջ նշել է, որ օգտվել կարող են մարզային շրջաններում անշարժ գույքի գնորդները: Աջակցությունը միանգամյա է:

Դրանից կարող են օգտվել նրանք, որոնք այս տարվա ամռան երկրորդ ամսից՝ հուլիսի մեկից սկսած են անշարժ գույք ձեռք բերում: Պարտադիր պայմաններից մեկն էլ այն է, որ շահառուն ունենա երկու կամ ավելի անչափահաս երեխա:

Պետության աձակցության չափը կազմելու է գույքի ընդհանուր գնի հինգ տոկոսը, իսկ եթե ընտանիքին ունի նաև երեք և ավելի անչափահաս երեխա, ապա յուրաքանչյուր անչափահասի հաշվով ավելանում է ևս հնգական տոկոս:

Աջակցության առավելագույն չափը իչ անցնում երկու միլիոնի սահմանը: Նախարարի հրապարակումը՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: