Զիրոյանն ընկել է բեմից և կոտրվածք ստացել․ դերասանը մանրամասնել է․ տեսանյութ

Հումորիստ, դերասան Վահե Զիրոյանի ելույթները հանդիսատեսի կողմից մշտապես մեծ ջերմությամբ են ընդունվում։ Հանդիսատեսը նրան սիրում է և մեծ բավականությամբ դիտում նրա մասնակցությամբ ելույթներն ու համարները։

Զիրոյանը ուշագրավ կերպարներ է ստեղծում թատրոնում։ Նա որոշակի ակտիվություն ունի նաև սոցհարթակում և ցույց է տալիս առօրյա և աշխատանքային որոշ դրվագներ։

Դերասանն այս անգամ մի հոլովակ  է ներկայացրել, որտեղ երևում է, թե ինչպես է նա ներկայացման պահին ընկնում բեմից։ Արդյունքում կոտրվել է նրա ձեռքի ճկույթը։ Դերասանը հաջորդող ներկայացումը վիրակապված ձեռքով է խաղացել։ Ներկայացումը կոչվում է՝ Անտանիք ընտանիք։

Այնուհետև մի հրապարակում է կատարել, որտեղ դերասանը Լուիզա Ներսիսյանի հետ է։ Լուսանկարում դերասանն արդեն վիրակապված ձեռքով է։ Այն դերասանի կողմից մակագրված է՝ Դեպք ա, պատահեց․․․։

Դերասանի կողմից կատարված  հրապարակումներից մեկն էլ մակագրված էր՝ Արվեստը գիպս է պահանում։ Առողջություն ենք մաղթում դերասանին, իսկ մանրամասներն առաջարկում դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: