Զինվորի սիրելիի` Լեա Կրաուսի անչափ հուզիչ հուշերը իր հերոսի մասին․ «Այլևս երբեք քեզ չեմ մոռանա․ Դու Հայաստանի հերոսն ես»

Ինչքան սիրով լեցուն սրտեր մնացին կարոտով։ Ոմանք հոգու զգացողությունները հանրայնացնում են՝ հոգին թեթևացնելու ակնկալիքով, ոմանք էլ ծածուկ պահում են սրտի անկյունում միայնակ ժամանակ փայփայելու համար։ Ահա կարոտով լեցուն մի սիրտ հերոսի՝ Գևորգի մասին հուշերը պատմել է հանրությանը։

Գերմանացի աղջիկը պատմել է, որ շատ դժվարություններ են ունեցել, սակայն կարողացել են հաղթել դրանք՝ շնորհիվ իրենց սիրո, մեծ սիրո։ Գերմանուհին սովորել է հայերեն լեզուն և այդ լեզվով սկսեց խոսել սիրելիի հարազատների հետ, ճանաչեց նրանց ու սիրեց։ Սովորեց պատրաստել հայկական ուտեստներ և անչափ սիրել հայկական մշակույթը։ Նրանք նշանդրվել էին։

Երբ տղան ծառայում էր, ամենօրյա խոսակցությունների ժամանակ պլանավորվում էր նրանց ամուսնությունը, նրանք ցանկանում էին ամուսնանալ և մեկնել Գերմանիա։ «Դու հիմա հերոս ես՝ իմ սրտի հերոսը»,- այսպես է խոսում գերմանուհին Գևորգի մասին։

Լեան գրում է, որ երկուսով պարզապես երջանիկ լինելու նպատակ ունեին։ Աղջիկը պատմում է, որ երբ Գևորգը եկել է Հայաստան ծառայելու և հայրենիքին պարտքը մատուցելու, ինքը նույնպես տեղափոխվեց Հայաստան։ Հայաստանում նշանադրվեցին, Գևորգը մեկնեց ծառայության, իսկ Լեան վերադարձավ Գերմանիա։

«Հեռավորությունը մեծ էր, բայց մեր սերն ավելի մեծ էր, և մենք այն հաղթահարեցինք, որովհետև իրար շատ էինք սիրում, ավելի մեծ ուրախություն էի ապրում, երբ ես գալիս էի Հայաստան, և ամիսներ սպասելուց հետո, վերջապես, նորից կարող էինք գրկել միմյանց»,- պատմում է Լեան: Նրանք 6 տարի ընկերություն են արել։ Աղջիկը գրում է, որ դրանք իր կյանքի լավագույն 6 տարիներն էին։«Այլևս երբեք քեզ չեմ մոռանա։ Դու Հայաստանի հերոսն ես»։

Понравилась статья? Поделиться с друзьями: