Զատկի տոնի առիթով առաջարկում ենք պատրաստել անմահական ձուկ

Համեղ սեղանի շուրջ հավաքվել և համեղ սնվել սիրում են բոլորը։ Ընկերական հանդիպումներն ու անվերջանալի զրույցներն է՛լ ավելի են քաղցրանում և հետաքրքրական դառնում, երբ բոլորը մեկտեղ են և համեղ սեղանի շուրջ։

Առաջիկայում Զատկի տոնն է, որն էլ հրաշալի առիթ է ընտանեկան, ընկերական ջերմ հավաքույթի։ Զատկի տոնի առիթով առաջարկում ենք պատրաստել անմահական ձուկ, որն էլ կզարդարի ձեր տոնական սեղանը։

Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Ֆուդբլոգերն առաջարկում է  Սուրբ Զատկին ձուկը պատրաստել այսպես։ Եվ այսպես, պատրաստելուց առնվազն 5 ժ առաջ ձուկը համեմել աղով:

Ամբողջական ձկան կամ կտորների մեջ դնել կարագի շերտեր, ավելացնել հատիկ սև պղպեղ և թարխունի ճյուղեր՝ թարմ կամ չորացրած՝ ինչպես կցանկանաք:

Փաթաթել լավաշով ու դնել 180-200 աստիճան տաքացած ջեռոց 30-40 ր: Երբ զգաք, որ լավաշն արդնե կարմրում է, վերևից ծածկեք յուղաթղթով կամ փայլաթիթեղով:

Понравилась статья? Поделиться с друзьями: