Ե․ Պետրոսյանի անչափ հուզիչ երգը նվիրված հաց բերողին

Եղիշե Պետրոսյանը գրել էր այս երգը 2017 ին է հեղինակել ու Արթուրը լսել էր այն։ Եղիշեն ու Արթուրը ընկերացան այն պատմության ֆոնին, որը ազդեց յուրաքանչյուրիս վրա։

Ե․ Պետրոսյանը Արթուրի մասին գորովանքով է հիշում ու նշում է , որ երգում իր Էմոցիաներն է արտահայտել Արթուրի նկատմամբ։ Արթուրի վարմունքը մաքուր հումանիզմ էր, ու ցավոք նրա նկատմամբ արվածը հակահումանիզմ էր։ Բարոյական տեսակետից ավելին քան արդարացված, իսկ օրենքով դատապարտված Արթուրը չգիտեր, որ իր անմեղ, հաց բերելու ցանկությունը պիտի իր համար հետևանք ունենա ճակատագրական։

Բանտում Արթուրի մոտ սրացան պրոբլեմները, վիրահատություն էլ եղավ, բայց ուշ էր․․․25 օր հացադուլ էր արել մի մարդ, ով ուներ ստամքսի խնդիր։ Չի եղել ՀՀ-ում այլ դեպք, երբ հացադուլից մարդ մահանա, ցավոք Արթուրը միակն էր։ Հացադուլը Արթուրի պայքարի միակ ձևն էր, որին կառավարությունը չանսաց։

Արթուրի վախճանից հետո կուտակվեցին ցուցարարներ քաղաքում ու մեղադրեցին Ս․Ս կառավարությանը։ Արթուրը բարեգթության, Ողորմասիրության, գթասիրության, բարեսրտության սիմվոլն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!