Երևանում սուպերմարկետի հաճախորդը զարմացրել է բոլորին իր ծիծաղաշարժ դիմակով. տեսանյութ

Դիմակ կրելու պահանջը պարտադիր է բոլորի համար, սակայ դիմակ պետք է կրել ճիշտ՝ փակելով բերանն ու քիթը:

Այսօր բոլոր հանրային վայրերում և նաև սուպերմարկետներում անպայման ստուգվում է դիմակի և ձեռնոցների առկայությունը, դրանց բացակայության դեպքում որոշ առևտրի կենտորններ  դրանք տրամադրում են անվճար՝ այդպիսով հոգ տանելով ոչ միայն այդ հաճախորդի , առևտրի կենտրոն հաճախած բոլոր հաճախորդների մասին,ինչպես նաև սպասարկող անձնակազմի:

Եվ ահա այսօր երևանյան սուպերմարկետներից մեկում զավեշտալի դեպք է եղել: Հաճախորդը սուպերմարկետ է այցելել հեքաթային հերոս արջի դիմակով, իսկ ձեռքերը պաշտպանել է մարզական ձեռնոցներով: Հսկիչը ապշահար նրան էր նայում, բայց ըստ էության հաճախորդի  քիթը, բերանն ու ձեռքերը պաշտպանված էին , ուստի նրան ներս են թողնում: Այս կրեատիվ մոտեցումը շատ դուր է եկել մեր հայրենակիցներին, տեսանյութը մեծ արձագանք է ստացել:

Ըստ էության մեր հայրենակիցները , որքան էլ որ դժվար են ժամանակները, չեն կորցրել հումորի զգացումն ու կրեատիվ գաղափարներ կյանքի կոչելու աստվածատուր տաղանդը, որն ազգային է և միայն մեզ է հատուկ:

Понравилась статья? Поделиться с друзьями: